Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Սարյան փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բակում կա ազատ տարածություն՝ մեքենաները կայանելու համար։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։