Մ.Մաշտոց պողոտայի վրա` “Նաիրի” կ-թ. և “Պոպլավոկ” սրճարանի մոտ, երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում նոր վերանորոգված և դեռևս չբնակեցված 2 սենյականոց բնակարան: Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 48 ք.մ.: Բնակարանը կահավորված է բարձրորակ կահույքով և ապահովված է բարձրակարգ տեխնիկայով: Հոսանքի լարերն ու ջրի խողովակները նոր են, մուտքի դուռը երկաթե է, պատուհանները` եվրոարտադրության: Բոլոր կոմունիկացիաները անցկացված են, տեղադրված է ջեռուցման համակարգ, ինչպես նաև օդորակիչ: Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է ժամանակակից սանտեխնիկայով: Սենյակների հատակը պատված է որակյալ մանրահատակով։ Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Հյուրասենյակից կա ելք դեպի բաց շքապատշգամբ, որը նայում է դեպի Մաշտոցի պողոտա: Բակում նախատեսված է տարածք մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում Մատենադարանը, Օպերայի և Բալետի թատրոնը, Կարապի լիճը, Կասկադը, բազմաթիվ բրենդային խանութներ, բանկեր, ժամանցի վայրեր, մշակութային կենտրոններ: