Երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պող.-ում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված են երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը լամինապատ է: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Պատուհանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Օպերա և Արարատ լեռ։ Բնակարանը տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Ավտոմեքենաների համար նախատեսված են բացօթյա կայանատեղեր։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։