Բյուզանդի փողոցում՝ Մաշտոցի պուրակի հարևանությամբ, վարձակալության կամ օրավարձով է տրվում երկու սենյականոց բնակարան՝ 16 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով և կենտրոնացված ջեռուցման համակարգով։ Վարձակալության ընթացքում Ձեր տրամադրության տակ կլինի ողջ կահույքը և տեխնիկան։ Սենյակները լուսավոր են, ունի մեկ բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան։ Մոտակայքում է գտնվում Հանրապետության Հրապարակը, բազմաթիվ խանութներ, ժամանցի և հանգստի վայրեր։