Արամի փողոցի վրա՝ Մարգարյան հիվանդանոցից ոչ շատ հեռու, 16 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան: Բնակարանը վերանորոգված է եվրոպական ստանդարտներին համապատասխան: Նախշազարդ ապակիներով պատուհանները ընդգծում են բնակարանի ճոխությունը և հաղորդում են յուրահատուկ դիզայն: Խոհանոցը կահավորված է մոդեռն ոճի կահույքով: Բնակարանը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, գազաֆիկացված է: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Բաց պատշգամբում կարող եք անցկացնել հաճելի հանգստյան ժամեր: