Նալբանդյան և Սայաթ–Նովա փողոցների խաչմերուկում վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում, նույն շենքի առաջին հարկում է գտնվում "Նոր Մեդ" բժշկական կենտրոնը։ Բոլոր սենյակները կապիտալ վերանորգված են, ջեռուցվում է գազի կաթսայով, կա օդորակիչ։ Խոհանոցային կահույքը և ներկառուցված կահույքը բարձրորակ կաղնու փայտից են։ Ջրատար խողովակները և էլեկտրական լարերը նոր են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և զբոսայգին։ Մի փոքր հեռու կարող եք գտնել դպրոց և մանկապարտեզ։