Սարյան փողոցի վրա`Փոստի հարևանությամբ և նորակառույց այգու մոտ, վարձով է տրվում մեկը դարձրած երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի 3-րդ հարկում։ Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման: Տեղադրված է երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Սանհանգույցը պատված է իսպանական սալիկներով: Անցկացված է ինտերնետ կապ: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանի ննջարանից և ճաշասենյակից առկա է մուտք դեպի պատշգամբ: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ: