Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 65 քմ մակերեսով, որը գտնվում է Եկմալյան փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Բոլոր սենյակները կահավորված են և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով: Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ: Հարևանությամբ է գեղեցիկ այգին, խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: