Վարդանանց փողոցում, Օղակաձև այգու հարևանությամբ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան` 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 4 -րդ հարկում։ Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, տեղադրված են վիտրաժային պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Խոհանոցը և սենյակները ժամանակակից ոճով կահավորված են, ապահովված են կենցաղային տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 բարձրորակ վերելակ, ունի անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում խանութները և ժամանցի վայրերը։