Վարդանանց փողոցում, Օղակաձև այգու հարևանությամբ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան` 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 6 -րդ հարկում։ Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, տեղադրված են վիտրաժային պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Խոհանոցը և սենյակները ժամանակակից ոճով կահավորված են, ապահովված են կենցաղային տեխնիկայով: Բնակրանն ունի 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 բարձրորակ վերելակ, ունի անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում խանութները, Օղակաձև զբոսայգին ժամանցի վայրերը։