Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան՝ 65 քմ մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածում՝ Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակի մոտակայքում: Բնակարանը 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում է: Բոլոր սենյակները կահավորված են հարմարավետ կահույքով և համալրված են ժամանակակից տեխնիկայով։ Տեղադրված է օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով, խոհանոցային հատվածը սալիկապատ է: Սանհանգույցը սալիկապատված է սալիկներով և հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Շենքն ունի բարձրորակ վերելակ, անվտանգության համակարգ: Մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, բոլոր ենթակառուցվացքները, անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: