Երակարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց՝ 65 քմ մակերեսով լուսավոր ստուդիո բնակարան նորակառույց Գլենդել Հիլզ թաղամասում՝ Արգիշտի փողոցում, 14 հարկանի բարձրահարկ շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է լամինատով: Հյուրասենյակն ու խոհանոցը կահավորված են՝ հագեցած անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Ննջարանը ընդարձակ է, հարմարավետ կահավորված: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ շքեղ տեսարանով դեպի քաղաք: Շենքում աշխատում է 2 վերելակ: Մոտակայքում են Երևանի քաղաքապետարանը, Հաղթանակի կամուրջը, Նոյ գինու և կոնյակի գործարանը, անհրաժեշտ խանութներ և այլն: