Երկարաժամկետ վարձակալության է տրվում 72 քմ մակերեսով 2 սենյականոց լուսավոր բնակարան (դարձրած 3) Վարդանանց փողոցում՝ «Վարդանանց» ԲԿ-ի հարևանությամբ, 5 հարկանի շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է, ապահովված կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, կա խորդանոց։ Շենքն ունի դոմոֆոն։ Մոտակայքում են գտնվում Վերնիսաժը, զբոսայգիները, խանութները, բանկերը, դպրոցը, սրճարաններն ու տրանսպորտի կանգառները։