Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց 65 քմ մակերեսով բնակարան Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը և խոհանոցը երեսպատված են եվրոպական սալիկներով և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Շենքում կա վերելակ և անվտանգության համակարգ։ Խնամված բակում կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում խանութներ, բանկեր, սրճարաններ ու ժամանցի վայրեր: