Վարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ և գեղեցիկ դիզայնով ստուդիո ոճի բնակարան՝ 40 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում` նոտարի շենքում, 9 հարկանի շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը դեռևս բնակեցված չի եղել: Բնակարանը կահավորված է նորաձև և նրբաճաշակ կահույքով և ապահովված է տեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը, Օպերայի թատրոնը և Կասկադ համալիրը։