Արամի և Կողբացի փողոցների խաչմերուկում երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 64 ք.մ.։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հանրապետության հրապարակ։ Բնակարանն ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, բուտիկներ, բժշկական և ուսումնական հաստատություններ։ Վարձով է տրվում ստորգետնյա կայանատեղ` ամսեկան 45000 դր.: