Սեփականատիրոջ կողմից երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում գրեթե չբնակեցված 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամ և Տերյան փողոցների խաչմերուկում, 4 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն դիզայներական ոճով վերանորոգված է։ Առաստաղի բարձրությունը 3մ. է: Տեղադրված է երկաթե դուռ, օդորակիչ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ պրեսգրանիտով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը համալրված են անհրաժեշտ տեխնիկայով և սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգություն 24/7 (ամսական սպասարկման վճարը՝ 20,000 ՀՀ դրամ): Ցանկության դեպքում հնարավոր է տրամադել ստորգետնյա կայանատեղ՝ հավելավճարով։ Մոտակայքում են գտնվում ժամանցի վայրեր, խանութներ, բանկեր և այլն։