Նոր Նորքի 5–րդ զանգվածում՝ Գալշոյան և Միկոյան փողոցների խաչմերուկում, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի քարե շենքի նախավերջին հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և հարմարավետ կահույքով։ Դրսի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոարտադրության են։ Ինտերնետը և արբանյակային հեռուստատեսությունը ևս հասանելի են։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են, համալրված կահույքով և սանտեխնիկայով։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։