Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց արևկող բնակարան` 88 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում` 18 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 2 օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով: Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա ավտոկայանատեղի: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մասիս սարը։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։