Վարձակալությամբ է տրվում կամ վաճառվում է 2 սենյականոց բնակարան 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արգիշտի փողոցում՝ Գլենդել Հիլս թաղամասում, 14 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Առկա է նաև կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։