Ձորափի և Պարոնյան փողոցների խաչմերուկում վարձով է տրվում 2 սենյականոց լուսավոր բնակարան 61 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց բնակելի շենքի 10–րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ, առկա են բոլոր հարմարությունները։ Հյուրասենյակի հատակը ծածկված է կերամիկական գրանիտով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Խոհանոց–բարը կահավորված է ժամանակակից և ֆունկցիոնալ կահույքով։ Մնացած սենյակները ևս ճաշակով կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Կաբելային հեռուստեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Կա նաև ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ 6 ամսից ավելի վարձակալելու դեպում գինը կնվազի։