Օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 70 քմ մակերեսով, որը գտնվում է Խորենացի փողոցում, 11 հարկանի շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական սալիկներով և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը կահավորված են, համալրված կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, կա ինտերնետ, արբանյակային հեռուստատեսություն։ Շենքում գործում է վերելակ։ Մոտակայքում են մետրոն, Հանրապետության հրապարակը, խանութներ, բանկեր, դպրոց և տրանսպորտի կանգառներ։ Գինը 17.000 - 25.000 դրամ է` կախված օրերի քանակից։