Վերին Անտառային փողոցում երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 60 քմ մակերեսով, 12 հարկանի շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։ Սենյակները գեղեցիկ կահավորված են և հագեցած կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Շենքում գործում է 2 վերելակ և անվտանգության համակարգ՝ աշխատակիցներով։ Մոտակայքում են գտնվում բանկերը, դպրոցը, մանկապարտեզը, խանութներն ու տրանսպորտի կանգառները։