Վարձակալության է տրվում 2 սենյականոց ստուդիո ոճի հարմարավետ բնակարան՝ 56 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արգիշտի փողոցում՝ քաղաքապետարանի հարևանությամբ` Գլենդել Հիլս թաղամասում, 16 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված է ողջ կենցաղային տեխնիկայով: Շենքն ունի բացօթյա ավտոկայանատեղ, անվտանգության համակարգ, խաղահրապարակ: Վաճառքի գնի մեջ ներառվում է ողջ կահույքը: Բնակարանը կազատվի մինչև օգոստոսի 11-ը: