6 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում վարձով է տրվում կապիտալ վերանորոգված 2 սենյականոց բնակարան` 55 քմ. մակերեսով։ Բնակարանն ունի յուրահատուկ դիզայն, ժամանակակից և նրբաճաշակ կահավորված է։ Ջեռուցման համակարգը անհատական է, տեղադրված է նաև օդորակիչ: Այս նորակառույց շքեղ բնակելի համալիրը տեղակայված է Երևան քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ` Կասկադ Հիլս թաղամասում: Շենքն ունի իր լողավազանը, մարզասրահը, խաղահրապարակը և բացօթյա ավտոկայանատեղը, ինչպես նաև 2-3 րոպե ոտքով քայլելով կարելի է հասնել Շառլ Ազնավուրի տուն-թանգարան և Գաֆեսճյան թանգարան, Կասկադի շարժասանդուխքներ, այսինքն՝ 10-12 րուպե ոտքի ճանապարհ և դուք քաղաքի սրտում եք՝ Օպերայի և բալետի թատրոնի մոտ: