Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սասնա Ծռեր փողոցում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է ժամանակակից և նորաձև կահույքով և տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքի բակում հնարավոր է ավտոմեքենաները կանգնեցնել։