Դավթաշեն 4-րդ թաղամասում վարձակալությամբ է հանձնվում 43 քմ մակերես ունեցող 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է նախկին մանկապարտեզի շենքում՝1-ին և 2-րդ հարկաբաժինների միջև: Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է ՝ նոր գազի կաթսայի միջոցով: 1-ին հարկում հյուրասենյակը, խոհանոցը և սանհագույցն են, հատակը տաքացվող է: 2-րդ հարկը ննջասենյակն է, լուսավոր և հարմարավետ: Ընդհանուր բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային պարագաներով: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված է սանտեխնիկայով: