Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված ունի գեղեցիկ դիզայն՝ ինտերիերին տրված է նրբաճաշակ գունային լուծումներ։ Բնակարանը կահավորված է և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում։ Սանհանգույցը սալիկապատված է որակյալ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրերը։