Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Այգեձոր փողոցում՝ 4 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ամբողջությամբ կահավորված է։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։