Գրիբոյեդով փողոցում վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 67 քմ։ Բնակարանը կապիտալ վերանորգված է, բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները անցկացված են, առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն, ապահովված է մշտական ջրով և գազով։ Վարձակալության է հանձնվում կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը տաքացվող է։ Բակում կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում կան բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ սուպերմարկետ։