"Շանթ" հեռուստաընկերության մոտ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի վերջին հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է` համապատասխան եվրոպական ստանդարտներին, ապահովված է մշտական ջրով, գազով, անցկացված է անհատական ջեռուցման համակարգ, ունի նաև օդորակիչ։ Բոլոր ջրատար խողովակները և էլեկտրական լարերը նոր են։ Խոհանոցը կահավորված է ժամանակակից և հարմարավետ կահույքով։ Հյուրասենյակին գեղեցիկ տեսք են տալիս ժամանակակից ներկառուցված պահարանները։ Բաց պատշգամբից բացվում է հիանալի տեսարան։ Մոտակայքում են գտնվում սւպերմարկետ, դպրոցը և մանկապարտեզ։