Վարձակալության է հանձնվում Արամ Խաչատրյան փողոցի վրա՝ վեց հարկանի շենքի չորրորդ հարկում, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարանը: Շենքը գտնվում է «Երիցյան» սուպերմարկետի դիմաց, ունի խաղահրապարակ, բացօթյա ավտոկայանատեղի և վերելակ: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, լուսավոր: Բնական գազի և ջրի մատակարարումը շուրջօրյա է: Տեղադրված է ջեռուցման համակարգ: Հատակը ծածկված է խնամված մանրահատակով, իսկ պատուհանները փայտյա են: Բնակարանի կոկիկությունը լրացնում են նաև սալիկապատ սանհանգույցն ու խոհանոցը: Վարձակալության ողջ ընթացքում Ձեր տրամադրության տակ կլինեն կահույքը և տեխնիկան: Տեղադրված է արբանյակային ալեհավաք: Հավելյալ 15,000 դրամի դիմաց կարող եք վարձակալել երկաթե ավտոտնակ՝ տեղակայված շենքի մոտ։