Կոմիտաս պողոտայի վրա՝ շուկայի և "Yerevan Cuty" սուպերմարկետի մոտ, առոջին գծի վրա, վաճառվում կամ վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը ունի ֆրանսիական բաց պատշգամբ, որը նայում է դեպի Կոմիտասի պողոտա: Առստաղի բարձրությունը 3մ է: Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման: Տեղադրված է երկաթյա դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Սանհանգույցը պատված է իսպանական սալիկներով: Անցկացված է ինտերնետ կապ: Թաղամասում գործում է 24 ժամյա ջրամատակարարում, բնական գազ: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Խոհանոցը կահավորված է ժամանակակից ներկառուցված կահույքով։ Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ: