Բաղրամյան պողոտայի վրա վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան, այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2–րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 60 ք.մ.։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, գազով։ Առկա է կենտրոնացված ջեռուցման համակարգ։ Ունի երկու պատշգամբ։ Բնակարանը կարելի է վարձակալել ողջ գույքով և տեխնիկայով։ Բակում կա ազատ տարածություն՝ մեքենաներ կայանելու համար։ Հարևանությամբ են գտնվում Կամոյի դպրոցը, բանկեր, խանութներ, ժամանցի այլ վայրեր։