Այս ընդարձակ և լուսավոր բնակարանը գտնվում է «Պարմա» սուպերմարկետի մոտ՝ նախկին Գայդար փողոցում տեղակայված տասնչորս հարկանի շենքում։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Կապիտալ վերանորոգված, կահավորված և անհրաժեշտ տեխնիկայով ու կենցաղային պարագաներով ապահովված բնակարան է, որտեղ վարձակալության առաջին իսկ պահերից կզգաք Ձեզ ինչպես Ձեր հարազատ տանը։ Ունի բաց պատշգամբ, որը տալիս է մայրաքաղաքի գեղեցկությամբ մշտապես հիանալու հնարավորություն։ Բնակարանում առկա են բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները, անցկացված է ինտերնետ կապ, տեղադրված է ալեհավաք։ Շենքի տարածքում կա ազատ տարածություն թե՛ երեխաների խաղերի, թե՛ մեքենաներ կայանելու համար։