Հրաչյա Քոչարի փողոցում վարձակալության է տրվում 2 սենյակը ձևափոխված 3-ի լուսավոր բնակարան 56 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են, համալրված են կենցաղային տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով։ Սանհանգույցը պատված է բարձրորակ սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բացօթյա պատշգամբ: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում արևտրի կենտրոնները, ժամանցի վայրերը, մետրոն, տրանսպորտի կանգառները։