Վարձակալության է տրվում 2 սենյականոց կապիտալ եվրո վերանորոգված բնակարան` 46 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում՝ Ադոնցի փողոցում, Երազ բնակելի թաղամասում: Բնակարանը լուսավոր է, սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, համալրված են նոր գույքով և տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ: Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցումը և հովացումը կենտրոնացված համակարգով է գործում: Լոգասենյակը սալիկապատված է և ապահովված որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի ֆրանսիակն պատշգամբ: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ, բակը բարեկարգ է, կա խաղահրապարակ: