Երկարաժամկետ վարձակալության է տրվում 60 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան Գրիբոյեդով փողոցում՝ 5 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Լոգախցիկով սանհանգույցը սալիկապատ է: Բնակարանը կահավորված է, ապահովված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, առկա է դոմոֆոն։ Բակը խնամված է, կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում «SAS» սուպերմարկետը և տրանսպորտի կանգառներ։