Երազ բնակելի թաղամասում, Ն. Ադոնցի փողոցում վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց` ստուդիո ոճի բնակարան, որի մակերեսը կազմում է 37ք.մ. մակերես: Բնակարանը տեղակայված է 14 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է գազի կաթսա, երկաթե մուտքի դուռ, եվրոպատուհաններ: Հատակը ծածկված է որակյալ սալիներով, սանհանգույցը սալիկապատ է և հագեցած սանտեխնիկայով: Ունի բացօթյա պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Բնակարանն ապահովված է կահույքով, անհրաժեշտ տեխնիկայով: Շենքն ունի բարեկարգ և կանաչապատ այգի: Մոտակայքում է գտնվում Երազի այգին, տարատեսակ խանութներ, դպրոց և մանկապարտեզ։ Երկարաժամկետ վարձակալության դեպքում ամսական արժեքը կազմում է 300 $, կարճաժամկետ` 450 $: