Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ և գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում` Երևան Սիթի սուպերմարկետի մոտ, 16 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Տեղադրված է օդորակիչ: Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Հնարավոր է նաև կարճաժամկետ վարձակալություն (1, 2 ամսով):