Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2-ը ձևափոխած 3 սենյականոց բնակարան 64 քմ մակերեսով, որը գտնվում է Լենինգրադյան փողոցում, 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 14-րդ հարկում: Բնակարանն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված է երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է կերամոգրանիտով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Լոգասենյակը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ։ Կա նաև լվացքասենյակ: Բնակարանը լուսավոր է, կահավորված է նորաոճ գույքով և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով, ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ, բակում կա բացօթյա ավտոկայանատեղի: Հարևանությամբ են բոլոր անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: