Վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան 156 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։