Վարձակալությամբ է տրվում 1 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան՝ 35 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան փողոցում՝ "Մանգո" խանութի մոտ, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։