Վարձակալությամբ է տրվում 1 սենյականոց բնակարան՝ 40 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց և Մոսկովյան փողոցների խաչմերուկում՝ Պոպլովոկ սրճարանի հարևանությամբ՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի նաև բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, Օպերայի թատրոնը։