Փոքր կենտրոնում` Հին Երևանցի փողոցում, վարձակալության է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան` 46 քմ մակերեսով, որը գտնվում է 11 հարկանի բարձրահարկ շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է, ապահովված է բոլոր հարմարություններով, տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը երեսպատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը գեղեցիկ նորաոճ կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, լավագույն ժամանցի վայրերը, Օպերայի և բալետի թատրոնը։ Առանց միջնորդի, սեփականատերն եմ։ Վարձակալություն` 1000 $, օրավարձ` 50$: