Սայաթ Նովա փողոցի վրա՝ Ռադիոտան մոտ, վարձով է տրվում մեկ սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի 5 –րդ հարկում։ Այս բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով։ Ապահովված է մշտական ջրով, գազով։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և ճաշակով ընտրված կահույքով։ Մուքտին տեղդարված է երկաթյա դուռ, պատուհանները եվրոպական արտադրության են։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիայով։ Շենքի դիմաց կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, իսկ մի քանի քայլ այն կողմ՝ Օպերայի և Բալետի թատրոնը։