Մեր քաղաքի հայտնի պողոտաներից մեկում, հինգ հարկանի քարե շենքի հինգերորդ հարկում տեղակայված է փոքրիկ, բայց շատ հարմարավետ և հյուրընկալ բնակարանը, որը տրվում է վարձակալության: Բնակարանը կարող եք վարձակալել և՛ օրավարձով, և՛ երկարաժամկետ տարբերակներով: Մոտալուտ ձմեռը թող Ձեզ չվախեցնի իր սառնամանիքներով, քանի որ Դուք միշտ կարող եք պատսպարվել Ձեր տաքուկ բնակարանում, որն ունի բնական գազով աշխատող վառարան և մշտական ջուր: Կոմունալ հարմարություններով, կահույքով ու տեխնիկայով համալրված այս բնակարանը ունի նաև սալիկապատ և մաքուր սանհանգույց և խոհանոց: Շենքի առաջին հարկում տեղակայված է «Արդշինինվեստ» բանկը, իսկ մոտակայքում կան բազմապիսի խանութներ, սրճարաններ մանկական խաղահրապարակ, մանկապարտեզ և դպրոց: