Կոմիտասի պողոտայում՝ օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 1` ձևափոխած 2 սենյականոց ստուդիո ոճի լուսավոր բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 30 քմ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և դեռևս չբնակեցված, սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված տեխնիկայով և անհրաժեշտ բոլոր պարագաներով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով, սանհանգույցը սալիկապատված է հագեցած սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Ունի բացօթյա պատշգամբ, դեպի պողոտա նայող գեղեցիկ տեսարանով: Բակը բարեկարգ է, կա խաղահրապարակ: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները, բանկերը, սրճարաններն ու ժամանցի վայրերը: