Վահագնի թաղամաս

Նախագիծ

Քաղաքային, արդիական ենթակառուցվածքով ավելի քան երկու հարյուր առանձնատներ` շրջապատված գեղեցիկ տեսարանով, դարձել են բարեկեցության,  հարմարավետության և շքեղության խորհրդանիշ:

"Վահագնի" թաղամաս ասելով` հասկանում ենք Ձեր նպատակասլացությունը, նվաճումները` մարմնավորված օրիգինալ և համաշխարհային դասին համապատասխան առանձնատների մեջ:     

Սկսած 1998թ.-ից "Հովնանյան Ինթերնեյշնլ" ընկերությունը Հայաստանին տալիս է զգալի աղբյուրներ` ստեղծելով նոր աշխատատեղեր, մատուցելով միայն ամբողջական ծառայություն և բարձրորակ շինություններ: Այնուամենայնիվ, կարևորագույն փաստը կայանում է նրանում, որ "Հովնանյան Ինթերնեյշնլ" ընկերությանը հաջողվել է ոչ միայն իր ահռելի ներդրումն ունենալ ազգի միաբանության մեջ, այլև պահպանել հայկական ավանդույթները: Յուրաքանչյուր հայ այստեղ կգտնի իր տունը, կկառուցի իր երազանքի տունը:

Բնակվել Վահագնի թաղամասում  ասելով` հասկանում ենք վերադարձ դեպի մեր արմատները և պապենական հողը:

Հռչակավոր բարերար և գործարար Վահագն Հովնանյանին հաջողվեց ստեղծել ոչ թե լոկ էլիտար և հարմարավետ բնակելի թաղամաս, այլ սկիզբ դնել կյանքի նոր մակարդակի:  

Արդեն իսկ ավելի քան երկու հարյուր հայ ընտանիք դաստիարակում է իր զավակներին, տնկում է ծառ այս թաղամասում և պարծենում իր օջախով, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին ու աչքի  ընկնում իրենց յուրօրինակ ճարտարապետական լուծումներով:

Դիրքը

«Վահանգի» բնակելի թաղամասը գտնվում է քաղաքի կենտրոնից ընդամենը 11 կմ հեռավորության վրա։