Հանգստի գոտի, Վահագնաձոր, Լոռի

20 Սեպտեմբեր 2022
 
2,177 մ2 հարկ 3/3 Կոդ` 113046   |   http://est.am/113046 click to copy the link
Վաճառք - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 3 անգամ

Վաճառվում է «Գուգարք» մանկական ճամբարի` գործող բիզնեսի 48% բաժնեմասը: Ճամբարը գտնվում է Լոռվա հիասքանչ բնության գրկում` Վահագնաձոր գյուղում, որը բոլոր կողմից վայրի անտառապատ տարածք է: Ճամբարն ունի 6 մասնաշենք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2.177 քմ, իսկ հողատարածքը` 1.554 քմ: Շենքերից 2-ը երկհարկանի են: Ապահովված են բոլոր կոմունալ հարմարություններով, կա մշտական տաք և սառը ջուր, հոսանք և այլն: Տեղադրված է էլեկտրաէներգիայի արտադրության արևային կայան, տարածքը ջեռուցվում է գազի կաթսաների միջոցով: Բաղկացած է 30-ից ավելի` 2-ից 6 տեղանոց համարներից, ունի ճաշարան` նախատեսված 250 հոգու համար, 10-ից ավելի լոգասենյակներ, կաթսայատուն, լվացքատուն, պահեստային տարածքներ: Համարները և ամբողջ տարածքը վերանորոգված է, համալրված է կահավորանքով և անհրաժեշտ տեխնիկայով: Սենյակների հատակը ծածկված է լամինատով, միջանցքները և խոհանոցը սալիկապատված են: Լոգասենյակները երեսպատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Գլխավոր մասնաշենքի 1-ին հարկում է տեղակայված ընդունարանը և բար-սրճարանը` կահավորված և հագեցած անհրաժեշտ գույքով: Ճամբարի բակում առկա են բոլոր պայմաններն ակտիվ հանգիստն անցկացնելու համար, ունի ֆուտբոլի դաշտ, վոլեյբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ, ընդհանուր մեծ խաղահրապարակ, ֆիլտրացվող բացօթյա լողավազան` 200 քմ: Տարածքն ամբողջությամբ ցանկապատված է, առկա է պահակակետ: Ճամբարն ունի գեղեցիկ տեսարաններ, տեսանելի է Շահալի (նախկին) կայարանը և գնացքի ընթացքը: Ճամբար հնարավոր է ուղևորվել էլեկտրագնացքով՝ Երևան կայարանից մինչև Շահալի կայարան:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
  • Մուտք: -
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: կապ. վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Սանհանգույցներ: -
  • Խորդանոցներ: 4
  • Նկուղ: -
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ